ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օսկարը սկսում է ընտրել

Օսկարը սկսում է ընտրել
28.12.2013 | 14:25

Ամերիկյան կինոակադեմիայի անդամները սկսել են քվեարկություն՝ ընտրելու «Օսկար»-ի հավակնորդներին: Նախնական թեկնածուների երկար ցուցակից հավակնորդների ընտրությունը կավարտվի հունվարի 8-ին: «Օսկարի» հավակնորդների ցուցակները կհրապարակվեն հունվարի 16-ին:
Քվեարկությունը, որի արդյունքում կընտվեն «Օսկարի» դափնեկիրները, կմեկնարկի փետրվարի 14-ին և կտևի մինչև փետրվարի 25-ը:
«Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում և կհեռարձակվի ուղիղ եթերով:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ